BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Դա բոլորովին նման չէ նրան, ինչ մտածում էի այդ երկրի մասին»

«Դա բոլորովին  նման չէ նրան,  ինչ մտածում էի  այդ երկրի մասին»
20.01.2017 | 13:02

Այնպես չէ, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող (ֆուտբոլային ինչ-որ «խորագիտակի» կամքով նախկին դարձած- Մ.Հ.) Յուրա Մովսիսյանի մասին ռուսական լրատվամիջոցները գերեզմանային լռություն են պահպանում, սակայն Ռուսաստանում 2018 թ. կայանալիք աշխարհի առաջնության վերաբերյալ նրա ասածը նորից լայնորեն շրջանառության մեջ է դրել մարզիկի անունը:


-Ես գիտեմ ռուսներին, գիտեմ, թե մարդկային ինչ տիպ են,- ESPN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա:- Նրանք բարեհամբույր են ու հյուրընկալ: Հավատում եմ, որ դա կլինի պատմության ամենալավ առաջնությունը, որովհետև նախ և առաջ ռուսները գիտեն, թե մարդիկ ինչ են մտածում իրենց մասին: Նրանք կաշխատեն երաշխավորել, որ ոչինչ չի պատահի, ու կանեն այնպես, որ մարդիկ փողոցում ժպտան ու երջանիկ լինեն: Նրանք կջանան այնպես անել, որ մարդիկ հեռանալով՝ ասեն. «Դա բոլորովին նման չէ նրան, ինչ մտածում էի այդ երկրի մասին»: Նրանք կաշխատեն ապացուցել, որ իրենք վատը չեն, ու չարժե հավատալ բամբասանքներին»:


Մովսիսյանն ընդգծել է, որ առաջնությունում անվտանգության հետ կապված խնդիրներ չեն լինի, մրցաշարը կանցկացվի բարձր մակարդակով:
Մովսիսյանի հետ հեռուստաալիքի հարցազրույցը շատ բաներով պայմանավորված է եվրոպական ու մասնավորապես ռուսական ֆուտբոլում ռասիզմի ու քսենոֆոբիայի մասին 2015 թ. հայտնի զեկույցում եղած տագնապով ու նաև նրանով, որ նա հանդես է եկել ռուսական առաջնությունում, երկիրը ճանաչում է ներսից:


«Այստեղ, Ամերիկայում, նույնպես գոյություն ունի ռասիզմ, մենք դրան առնչվում ենք ամեն օր: Չեմ կարծում, թե կլինի մեծ տարբերություն: Սովորական մարդիկ դրա հետ նույնիսկ չեն էլ հարաբերվի: Եթե Դուք ժամանելու եք որպես զբոսաշրջիկ կամ որպես մեկնաբան, Դուք դրա առնչությամբ խնդիր չեք ունենա: Ցավոք, ռասիզմը գոյություն ունի ամենուրեք: Այն միայն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հիմնախնդիրը չէ: Ես ռասիզմի դրսևորումների հետ բախվել եմ Գերմանիայում ու Իսպանիայում»:


Անդրադառնալով Յուրա Մովսիսյանի հարցազրույցին՝ ռուսական լրատվամիջոցները ցավով են նշում, որ իրենց առաջնությանը մասնակցած ու հեռացած մարզիկները սովորաբար վատ են արտահայտվում իրենց երկրի մասին, ու ակնհայտորեն զգացված են, որ Մովսիսյանը կարողացել է իրենց մասին ջերմ խոսքեր գտնել, և առիթն օգտագործել են ևս մեկ անգամ անդրադառնալու քսանիննամյա մարզիկի անցած ուղուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ